ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենց Արցախից է կախված Հայաստանի բնապահպանական անվտանգությունը. Դավիթ Բաբայան

Ամուլսարը և Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով քաղաքագետ Արա Պապյանի հայտարարությունը:

«Այսօր «Ֆեյսբուք»-ում հանդիպեցի Արա Պապյանի գրառմանը, որում նա պնդում է, որ Ամուլսարի խնդիրը հայ ժողովրդի համար ամենակարևորն է: Պապյանի կարծիքով՝ հայ ժողովուրդն առանց Արցախի կապրի, իսկ առանց ջրի՝ ոչ: Նման հայտարարություններ իրենց կարող են թույլ տալ երեք կարգի մարդիկ՝ բավարար գիտելիքներ չունեցողները, որպեսզի դատեն նման կարևորության խնդիրների մասին, հոգեկան խանգարումներով մարդիկ և հայկական պետականությունը խարխլողները»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

«Չէի ցանկանա Պապյանին դասել թվարկած կարգերից որևէ մեկին, պարզապես շատ եմ ցանկանում հույս ունենալ, որ նրա գիտելիքներն ուղղակի չեն բավարարում: Այդ բացը լրացնելու համար կրկնեմ այն, ինչն ասվում է, և ինքս էլ արդեն 20 տարի կրկնում եմ, հայ ժողովուրդն ունի 4 հիմնական խնդիր՝ Արցախ, Սևանի փրկություն, ազգային նույնականության պահպանում և Ցեղասպանության միջազգային ճանաչում: Այս խնդիրներից երկուսը փոխկապված են՝ Արցախը և Սևանը: Հենց Արցախից է կախված  Հայաստանի բնապահպանական անվտանգությունը: Ասվածի ենթատեքստում հատուկ կարևորություն ունի Քարվաճառի շրջանը, այստեղից են սկիզբ առնում Սևանը սնուցող Արփան և Որոտանը, և հենց այս շրջանն է ապահովում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը: Այս փաստի կարևորությունը կարող են անտեսել կրկին վերևում թվարկված երեք կարգի մարդիկ: Եվ անչափ կարևոր է հիշել, որ նման փորձերը կարող են հայ ժողովրդի համար աղետ դառնալ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: