ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՀՄԸՄ Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» (ՀՄԸՄ) Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը:

Արարողությունից հետո Նախագահն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին և կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ՀՄԸՄ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: 
Նախագահը կարևոր է համարել ՀՄԸՄ դերակատարությունը երիտասարդության հայեցի դաստիարակության, նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունների զարգացման գործում՝ նշելով, որ մեծ սպասելիքներ ունի Արցախում կազմակերպության գործունեությունից: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: