ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

Հանքի աշխատանքը չպետք է որևէ ազդեցություն ունենա ոչ հողի, ոչ ջրի, ոչ էլ օդի մաքրության վրա. Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին տուն առ տուն շրջում է Ջերմուկում և փորձում բնակիչներից ճշտել՝ արդյոք վերջիններս կողմ են Ամուլսարի հանքի շահագործմանըհայտնում է «Այսօր»-ը:

Բազմաբնակարան շենքերից մեկի բնակչուհին, պատասխանելով վարչապետի այն հարցին, թե ինչ է մտածում հանքի շահագործման մասին, շեշտեց, որ հարցին խիստ բացասաբար է վերաբերում։

«Ջերմուկը պետք է մնա Ջերմուկ, մնա որպես հանգստարան։ Չեմ կարծում, որ առողջարանային քաղաքի կողքին պետք է հանք շահագործվի», - ասաց Ջերմուկի բնակչուհին։

Բազմաբնակարան շենքի բակում հավաքված ջերմուկցիները վարչապետին հորդորեցին արադարացի լուծում տալ։
Վարչապետին իր բնակարան հրավիրեց ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած և Ջերմուկում հաստատված Գոհար Հունանյանը, որը շեշտեց, որ ինքը չէր ցանկանա բնակվել ապականված բնությամբ քաղաքում։

«Շատ ընկերներ ունեմ, որոնք ուզում են իմ օրինակին հետևել, հույս ունենք, որ Հայաստանը կմնա էկոլոգիապես մաքուր երկիր», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ հանքի աշխատանքը չպետք է որևէ ազդեցություն ունենա ոչ հողի, ոչ ջրի, ոչ էլ օդի մաքրության վրա։

«Ուրիշ տարբերակ չունենք։ Մենք խնդիր ենք դնում, որ վտանգը պետք է լինի զրո։ Ըստ պլանի՝ կան ամենշաբաթյա, ամենամսյա մոնիտորինգներ, սարի խոտը պետք է լաբորատոր հետազոտություն անցնի։ Փոշու աղբյուրը պետք է գտնել, և եթե խնդիրը չի վերացվում, հանքը լրիվ օրինական կերպով փակվում է», - ասաց ՀՀ վարչապետը։


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 17 կմ/ժ
22 C°
 
  20° 
22.09.2019
  23° 
23.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը