ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

Կանադան դեմ է Ռուսաստանի վերադառնալուն «Մեծ ութնյակ»

© REUTERS/Patrick Doyle

Կանադայի կառավարությունը դեմ է «Մեծ ութնյակի» (G8) ձևաչափի վերականգնմանը Ռուսաստանի մասնակցությամբ, գրում է Reuters գործակալությունը՝ պաշտոնական աղբյուրին հղումով:

«Ռուսաստանը հանդիպմանը չի հրավիրվել, և Կանադայի վարչապետի դիրքորոշումը նույնն է, ինչ անցած տարի, երբ այդ հարցը ծագել էր, և պատասխանն էր՝ ոչ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

2018թ.-ի Կանադան հյուրընկալել էր G7-ի գաագաթնաժողովը, որի կազմի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Կանադան:

Հիշեցնենք՝ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ նպատակահարմար է համարում G8 ձևաչափի վերականգնումը՝ Ռուսաստանի անդամակցությամբ: 


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 14 կմ/ժ
25 C°
 
  20° 
22.09.2019
  23° 
23.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը