ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 528,19 դրամ ԱՐԾԱԹ - 255,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 222,19 դրամ

ԱՄՆ վարչակազմը կվերականգնի 2019-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում Հայաստանի համար

Թրամփի վարչակազմը հետ կանգնեց արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից: Ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»-ը:

Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019 թվականի համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:

Ինչ վերաբերվում է 2020 թվականի ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ձգտում էր դադարեցնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք որակելով ոչ անհրաժեշտ և անիմաստ և սառեցրել էր 4 միլիարդ դոլարի տրամադրումը, որն արդեն հաստատված էր Կոնգրեսի կողմից:

Միևնույն ժամանակ վարչակազմն իր դժգոհություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների դիրքրորոշման կապակցությամբ: Սպիտակ տունը հայտարարել է, որ ակնհատ է, որ շատ կոնգրեսականներ չեն աջակցում միջոցների անիմաստ վատման դադարեցման ջանքերին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է, որ այդ օժանդակության դադարեցումը կխախտեր կողմերի միջև վստահությունը բյուջեի հաստատման գործընթացի շուրջ:

Իրենց հերթին հանրապետական երկու ազդեցիկ օրենսդիրներ, սենատոր Լինդսի Գրեհամն ու կոնգրեսական Հոլ Ռոջերսը նշել են, որ արտաքին օգնության միջոցների սառեցումը վնաս կհասցներ ազգային անվտանգությանն ու հակաահաբեկչական ջանքերին, ինչպես նաև խնդիրներ կստեղծի Սպիտակ տան և Կոնգրեսի միջև բյուջեյի հարցերով բանակցություններում:


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
   
17.12.2019
   
18.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: