ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի բացում Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ներկա է գտնվել «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Իր ողջույնի խոսքում Արցախի նախագահը կարևորել է համաժողովի գիտագործնական նշանակությունը՝ նշելով, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի առարկայական և օբյեկտիվ ձևով ուսումնասիրել մեր պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետևանքային կապը և այն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:

«Եվ դա կարևոր է հատկապես այսօր, երբ կան երկրներ ու շրջանակներ, որոնք ցուցաբերում են քաղաքականացված մոտեցում պատմական փաստերի նկատմամբ՝ փորձ անելով վերաշարադրել պատմությունը և այն ներկայացնել նեղ շահադիտական տեսանկյունից, աղավաղված ձևով: Այս ամենին պատասխանելու լավագույն միջոցը այսպիսի միջոցառումների անցկացումն է նման ձևաչափով և օրակարգով»,- ընդգծել է նախագահ Սահակյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: