ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա խաղերի տոմսերն արդեն վաճառքում են

Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա և Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ Ինչպես հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ 

Հայաստան – Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան և Չարենցի փողոցներում տեղակայված տոմսարկղերից։ Տոմսարկղերը կգործեն ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

 

Տոմսերի արժեքը՝ ըստ խաղերի՝


 Հայաստան - Իտալիա՝

 Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված -12000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 10000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված -6000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ -3000 դրամ 

Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ

 

Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա

 

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված -9000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված -5000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ -3000 դրամ 

Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 7 կմ/ժ
20 C°
 
11°  18° 
21.10.2019
10°  18° 
22.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: