ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

G7-ի երկրները 20 մլն եվրո կուղարկեն Ամազոնիայում հրդեհները մարելուն օգնելու համար

Մեծ Յոթնյակի (G7) երկրների ղեկավարները որոշել են որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնել Ամազոնում հրդեհները մարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը Բիարիցում G7-ի գագաթաժողովում Չիլիի իր պաշտոնակից Սեբաստիան Պինյերայի հետ կայացած բանակցություններում: 
«Ամազոնը մոլորակի թոքերն են, և այդ աղետը չպետք է անտարբեր թողնի ոչ ոքի,- նշել է նա: -Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնց անմիջականորեն վերաբերում է տեղի ունեցողը: Մտադիր ենք նաև նախաձեռնություն ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում»:
Ավելի վաղ Բրազիլիայի պաշտպանության նախարար Ֆեռնանդու Ազեվեդու Սիլվան հայտնել է, որ երկրի իշխանությունները 44 հազար զինծառայողների են ուղարկել Ամազոնում մոլեգնող բնական հրդեհների դեմ պայքարելու համար: Մինչ այդ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր է ստորագրել, որն արտոնում էբանակի մասնակցությունը Ամազոնի հրդեհների դեմ մղվող պայքարին: 
Սաստիկ հրդեհները Ամազոնի անտառներում մոլեգնում են մի քանի շաբաթ, դրանց ոակերեսը 82 տոկոսով ավելի է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը: Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհ. դա վատագույն ցուցանիշն է 2013 թվականից ի վեր: 
Բիարիցում G7-ի գագաթնաժողովի բացվելուց առաջ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը Ամազոնի հրդեհները համարել է լուրջ միջազգային ճգնաժամ և Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին մեղադրել է կլիմայի վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 31%
Քամի՝ 6 կմ/ժ
26 C°
 
15°  26° 
23.09.2020
15°  27° 
24.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: