ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավորին

Եվրախորհրդարանի պատգամավոր Մ. Զոնեբորնի գլխավորած պատվիրակությունը Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ ժամանել են Արցախ և հանդիպումներ ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և «ԱՀ-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորների հետ:

Ողջունելով պատգամավորի հերթական այցն Արցախ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Մարտին Զոնեբորնին Եվրախորհրդարանի ընտրություններում վերջերս գրանցած հաջողության առիթով և ընդգծել նրա դերակատարությունը Գերմանիայից տարբեր բնագավառների մասնագետների այցելությունն Արցախ կազմակերպելու գործում:
«Նման մակարդակով համագործակցությունը Եվրոպական ընդհանուր ընտանիքի հետ հարաբերություններ հաստատելու լավագույն միջոցն է, ինչի շնորհիվ նաև աշխարհին են ներկայացվում այն ցանկություններն ու երազանքները, որոնք ունի Արցախի ժողովուրդը», - նշել է Ա. Ղուլյանը:

Մարտին Զոնեբորնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով արդեն իսկ հաստատված ամուր կապերի շարունակականությունը. «Ուրախ եմ, որ Արցախի նկատմամբ հետաքրքրությունն աճում է մեր փոքրիկ աշխարհում՝ Գերմանիայում, ինչի վառ ապացույցը Գերմանիայից նախորդ տարվա համեմատ հինգ անգամ ավելի մեծ պատվիրակության այցն է Արցախ»:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

Այնուհետև Եվրախորհրդարանի պատգամավորի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան»բարեկամական խմբի անդամներին:
Քննարկվել են հետագա համատեղ ծրագրերի իրականացմանը, ոլորտային ուղղություններով մասնագիտական մակարդակով խորհրդատվությունների անցկացմանն ու դիտորդական գործունեության իրականացման վերաբերյալ հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: