ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ահարոն Վիրաբյանը դարձել է workout–ի աշխարհի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող մարզիկ Ահարոն Վիրաբյանը Պենզայում անցկացված վորքաութի աշխարհի առաջին ուժային առաջնությունում եռամարտի աշխարհի չեմպիոն է դարձել։ Հայն առաջին տեղ է զբաղեցրել թեթև քաշային կարգում։ Տվյալ քաշային կարգում արծաթը նվաճել է Դմիտրի Լիպանովը Ռուսաստանից, բրոնզը` Բարթոլոմեյ Կրուկը Լեհաստանից։

Վիրաբյանը հանդես է եկել «ուժային վորքաութ» կարգում` կատարելով ձգումների 18 կրկնություն հավելյալ 24 կգ քաշով, 38 արտակորում զուգափակտերի վրա 32 կգ քաշով, 86 կքանստում` 90 կգ քաշով։

Վորքաութի առաջին առաջնությունն անցկացվել է օգոստոսի 24-25–ին Պենզայում։ Մրցումներին մասնակցել է մոտ 50 աթլետ աշխարհի 18 երկրներից։ Մրցումները բաժանված են եղել երկու փուլի` ուժային և դիմացկունության։ Դիմացկունության տիտղոսի համար պայքարել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: