ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը Մերկելի հրավերով կայցելի Գերմանիա

REUTERS/Carlos Barria

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շուտով Գերմանիա այցելել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է օգոստոսի 26-ին՝ Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովի շրջանակում, որն ընթանում է Բիարիցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք կգանք այնտեղ»,- ասել է Թրամփը Մերկելի հետ հանդիպումից առաջ: Նա ընդգծել է, որ դա իր համար «մեծ պատիվ է»:

«Մենք կգանք այնտեղ և, հնարավոր է, շուտով»,- հավելել էԱՄՆ-ի ղեկավարը: 
Այն հարցին, թե նա կարող է արդյոք Գերմանիա այցելել մոտ օրերս Լեհաստան կատարելիք այցից առաջ, Թրամփը պատասխանել է. «Դա չափազանց վաղ է»:

«Բայց մենք Գերմանիայում կլինենք շատ շուտով»,-հավելել է նա


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: