ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիայի Ռիկսդագի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի և Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասինհայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի էջը. 

«ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին և նրա ուղեկիցներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Շվեդիայից ժամանած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հակոց ցեղասպանության պատմության մանրամասներին:

ՀՑԹԻ տնօրենը Անդրեաս Նորլենին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: Այցի ավարտին Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Շնորհակալություն, որ օգնում եք մեզ չմոռանալ այն, ինչ երբեք չպետք է մոռացվի»:

Image may contain: 1 person, standing and indoor

Image may contain: 2 people, people standing


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: