ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը կարևոր է համարում ԼՂ հակամարտության ծագման վերաբերյալ բազային տեղեկատվության թարմացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում, որ անընդհատ թարմացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման և պատճառների վերաբերյալ բազային տեղեկատվությունը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:

«Չափազանց դառնացած եմ այն իրավիճակից, որով որպես վարչապետ ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և, ընդհանրապես, Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը: Նախորդ տարի ԱԳՆ-ում առիթ ունեցել եմ ասելու, որ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը, և այս երևույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ երբեմն Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցություններ վարելիս: Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, որովհետև հաճախ առաջնորդվելով կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ հակամարտության 30 տարվա ընթացքում պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, և այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում և, որ ավելի վատ է, նենգափոխվում: Մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին, և հետևողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս և հանրահռչակելիս»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է նաև միջազգային հանրության մոտ հասկանալի դարձնել, օրինակ` Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ղարաբաղի հակամարտությունների տարբերությունը:

«Սա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է թե միջազգային, թե տարածաշրջանային առումով: Երբ մենք հստակ արձանագրում ենք, որ, օրինակ, Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և հետ վերադառնալ, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկում միայն այն պատճառով, որ նա հայկական ազգանուն ունի, երբեմն սա ավելի ամբողջական պատկերացում է տալիս Ղարաբաղի հարցի էության մասին, քան նույնիսկ մի քանի ժամանոց դասախոսությունը»,- ասաց Փաշինյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: