ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առևտրական պատերազմը չի կանգնեցրել ամերիկյան ներդրումների աճը Չինաստանում. Financial Times

Չինաստանում ամերիկյան ընկերությունների ներդրումները շարունակում են աճել, չնայած երկու երկրների միջև առկա առևտրական հակասություններին: Այդ մասին օգոստոսի 27-ին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով Rhodium Group-ի կատարած հետազոտությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ընկերությունները 2019 թվականի առաջին կիսամյակում ներդրել են մոտավորապես 6,8 մլրդ դոլար, ինչը 1,5 տոկոսով ավելի է անցած երկու տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշներից: Այդ գումարի մեծ մասը բաժին է ընկնում այն նախագծերին, որոնք ստեղծվել են զրոյից, ինչպիսին Tesla գործարանն է Շանհայում: Դրա հետ մեկտեղ որոշ անկում է դիտվում տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորում:

Ինչպես նշում է հրատարակությունը, հետազոտության արդյունքները տարբերվում են ՉԺՀ-ի առևտրի նախարարության տվյալներից, որոնց համաձայն, ԱՄՆ-ի ուղղակի ներդրումներն այս տարվա առաջին կեսին 15 տոկոսով նվազել են անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: