ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միշտ չէ, որ վարչապետի կողմից ներկայացված դրական վիճակագրությունը խոսում է տնտեսությունում առկա դրական միտումների մասին

 

 

Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային դրական տրամադրություններ ապահովելու համար հաճախ են ներկայացվում վիճակագրական աճող ցուցանիշներ: Բոլորովին վերջերս վարչապետը ժողովրդին հրամցրեց դրանցից մի քանիսը ևս, այդ թվում՝ Սևանից ջրառի մասին: Համաձայն վարչապետի փոխանցած տեղեկության,  այս տարի Սևանից ջրառը 51 միլիոն խ/մ-ով պակաս է եղել:

Այս, ինչպես նաև մնացած այլ վիճակագրությունները, պետք է ենթարկվեն ուսումնասիրության: Ընդ որում, խոսքը ոչ թե ներկայացվող թվի իսկության մասին է, այլ՝ այդ թվի իրական պատճառների:

Կոնկրետ Սևանից ջրառի մասով: Բոլորիս է հայտնի, որ Հայաստանի գյուղատնտեսական ցանքատարածությունների մեծ մասը  ոռոգվում է հենց Սևանա լճի ջրով: Սևանա լճի ջրերն  այլևս ոռոգման նպատակով չօգտագործելու կոնցեպտը լավն է, սակայն եթե մինչ այդ լուծվում է ոռոգման խնդիրը: Փաստացի այսօր գյուղատնտեսները կանգնած են ոռոգման խնդրի առաջ: Օգոստոսի 27-ին «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին բարձրաձայնեց խնդրի հրատապությունը՝ մատնանշելով գյուղացիական տնտեսություններից հնչող դժգոհությունները չոռոգվող բանջարաբոստանային մշակաբույսերի հետ կապված: Ի դեպ, նույն խնդիրը եղել է նաև անցյալ տարի, ինչի արդյունքում բոլորս ականատես եղանք միրգ/բանջարեղենի բարձր գներին:

Պարբերաբար ներկայացվող այլ ցուցանիշների աճը ևս պետք է ենթարկվեն վերլուծության: Օրինակ՝ առևտրի շրջանառության 8,9%-անոց աճը, որի մասին կրկին գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը:  Առևտրի շրջանառության ցուցանիշը պետք է դիտարկել երկու այլ ցուցանիշների համատեքստում՝ ապրանքաշրջանառության և սպառողական գների ինդեքսի: Այսպես, 2019թ.-ին ՀՀ ապրանքաշրջանառության աճ գրեթե չի գրանցվել. արտահանման ծավալները կրճատվել են 0,5%-ով, իսկ  ներկրման ծավալները աճել են 1%-ով: Ինչ վերաբերում է Սպառողական գների ինդեքսին, ապա 2019թ. Առաջին կիսամյակում 2018թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ինդեքսն աճել է 1,9%-ով[1] : Այսինքն  ստացվում է, որ առևտրաշրջանառության աճող ցուցանիշը հիմնականում պայմանավորված է գների աճով:

Արդյունքում, կրկին բախվում ենք վիճակագրական թվերի մանիպուլյացին: Մինչդեռ ներկայացվող աճը շատ հաճախ խոսում է տնտեսությունում ընթացող բացասական միտումների մասին:



[1] Աղբյուրը՝ www.armstat.am

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: