ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն շարունակում է խոսել վերջնագրի լեզվով

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին անմիջապես արձագանքեցին Բաքվից: «Չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, կան այդ շրջանի հայկական ու ադրբեջանական համայնքներ», - ասված էր հայտարարության մեջ: Ավելին, ադրբեջանական ԱԳՆ-ն, հերթական անգամ խեղաթյուրելով իրականությունն ու միջազգային իրավունքի սկզբունքների էությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը փորձում է ստորադասել Ղարաբաղից դուրս եկած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությանը՝ պնդելով, որ «միայն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»՝ իր բնակության նախկին վայրերը վերադառնալու հիմնարար իրավունքի վերականգնումից հետո կարելի է քննարկել այդ շրջանի բնակչության ինքնորոշման իրացման ձևերը»: Այսինքն՝ Ադրբեջանը նորից պահանջում է խնդրի լուծման փուլային տարբերակ՝ կարգավիճակի հարցը թողնելով անորոշ ապագայի խնդիր: Այս մոտեցմանը բազմիցս դեմ է արտահայտվել հայկական կողմը. արցախյան խնդիրը պիտի լուծվի փաթեթային տարբերակով՝ ներառելով կարգավորման բոլոր տարրերը:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որն, ի դեպ, որպես ամփոփում նորից հիշեցնում է խնդրի լուծման ռազմական տարբերակի և Բաքվի համար՝ գործող ստատուս-քվոյի անընդունելության մասին, ուժի սպառնալիքի հերթական դրսևորումն է: Եվ ավելորդ է հիշել փոխզիջումների մասին. Բաքուն շարունակում է խոսել վերջնագրի լեզվով: Այս իրավիճակում հայկական կողմը, բացի համարժեք արձագանք տալուց, պիտի ակտիվացնի աշխատանքները նաև համանախագահող երկրների հետ: Հատկապես այն դեպքում, երբ բանակցային գործընթացի վերջին շրջանում Ադրբեջանը փորձում էր կառուցողական կերպարում հանդես գալ՝ ապակառուցողականության մեջ մեղադրելով Երևանին (օգտվելով, այդ թվում, հայկական կողմի ոչ միանշանակ, անորոշ կեցվածից, չպարզաբանված հայտարարություններից ու թույլ տված կտրուկ շրջադարձերից): Այսօր պաշտոնական Երևանը պիտի առավել քան հստակ ձևակերպի իր մոտեցումները, ակտիվացնի աշխատանքները միջազգային հանրության, և առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահների հետ: Խուսանավելու քաղաքականությունը, ինչպես վարչապետ Փաշինյանն է ասում, պիտի փոխարինվի սեփական հստակ դիրքորոշում ունենալու և այդ դիրքորոշումը հետևողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ: Արցախյան հարցում սա առավել քան կարևոր է:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: