ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կկայանա ՀԱՊԿ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին եւ կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի կայքը:

«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ կայացել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը «…»: Քննարկվել Է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասբամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,-ասված Է հաղորդագրության մեջ:


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 51%
Քամի՝ 7 կմ/ժ
12 C°
 
  23° 
23.09.2019
11°  25° 
24.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը