ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Moody’s գործակալության վարկանիշային աղյուսակում B1-ից անցումը Ba3-ի այս պահի դրությամբ ներդրումային գրավչության վրա առանձնապես ազդեցություն չի թողնի

Վարչապետի կողմից ներկայացվող ցուցանիշների շարքն այսօր համալրվեց ևս մեկով՝ Moody’s գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի փոփոխությամբ: Այն, որ միջազգային վարկանիշային աղյուսակներից մեկում երկիրը բարելավել է դիքերը, դրական է: Փորձենք, սակայն հասկանալ, ինչ ցուցանիշների ազդեցությամբ է գրանցվել բարելավումն ու ինչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության վրա:

Սկսենք նրանից, որ B1-ից Ba3-ին անցումը նշված գործակալության վարկանիշային ցուցիչում մեկ տողի տարբերություն է: Ba3 վարկանիշն, ըստ կազմակերպության դասակարգման, գտնվում է սպեկուլյատիվ ռիսկերի հարթությունում և սա բավարար մակարդակ չէ ներդրումային գրավչության բարձրացման համար:

Moody's-ի վարկանիշը տարվա մեջ մի քանի անգամ վերանայվում է՝ երկրի ընթացիկ ցուցանիշների փոփոխությանը համապատասխան: Ի թիվս մի քանի գործոնների, վարկանիշի կազմման համար առանցքային նշանակություն ունեն  տնտեսական կառուցվածքում փոփոխությունները, քաղաքական կայունությունը, ՀՆԱ և տնտեսական աճի ցուցանիշները:

Տնտեսական կառուցվածքում որոշակի փոփոխություն կարելի է կանխատեսել ՏՏ ոլորտում, սակայն այդ փոփոխության արդյունքում չունենք  տնտեսական աճի մեծ դիվերսիֆիկացիա,  հետևաբար գործակալության վարկանիշի վրա սա զգալի ազդեցություն չի կարող ունենալ:

Քաղաքական կայունության ցուցիչին կրկին վստահ լինել չենք կարող՝ հաշվի առնելով հետհեղափոխական շրջանում գտնվելու փաստը:

Հընթացս, ունենք ՀՆԱ-ի և տնտեսական աճ, որը գտնվում է աճի բնականոն մակարդակում որը մինչև տարվա վերջ կարող է փոխվել : Ըստ էության, Moody's-ի օպերատիվ գնահատականն իրավիճակային է և այս պահի դրությամբ ներդրումային գրավչության վրա էական դրական ազդեցություն դժվար թե թողնի:

Առհասարակ, ներդրումային գրավչության մասին խոսելիս, մի շարք ցուցանիշների հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաև իշխանությունների նկատմամբ  ներդրողի վստահության և բնակչության գնողունակության մակարդակները:

Գրեթե անհերքելի է, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված վերջին մեկ տարվա զարգացումները վստահության ցուցիչի վրա բացասական ազդեցություն կթողնեն, իսկ գնողունակության մակարդակը մեր երկրում ընթացիկ տարում անկում է ապրել:

Արդյունքում, Moody’s գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի վերանայումը դրական է, բայց ոչ շատ մեծ հետևանքներով, առավել ևս, որ այն տարվա ընթացքում ներկայացված օպերատիվ ցուցիչ է:

 Հարկավոր է սպասել ընկերության տարեվերջյան ամփոփիչ գնահատականին, ուսումնասիրել վարկանիշի աճի կամ նվազման վրա ազդող հիմնական ցուցանիշները, հետո միայն  անել եզրակացություններ, թե որ ոլորտի վրա  և ինչ ազդեցություն կթողնի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: