«Նման լինելով՝ աննման է». Մանսուրյանի 80-ամյակի արծաթյա առաջին հուշանվերը մաեստրոյինն է
2019 թվականը համեմված է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ: 80-րդ հոբելյանի առթիվ մեկնարկող «Մաեստոր Մանսուրյան» համերգաշարը ունկնդրին կտեղափոխի Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ:
Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հոբելյանական միջոցառումների ու սպասվող համերգաշարի մասին են խոսել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Իրադարձությունը կարևոր է ու պարտավորեցնող»,- նկատում է քաղաքապետ Մարությանն ու շնորհակալություն հայտնում մաեստրոյին՝ նախաձեռնության կողքին կանգնած լինելու համար. «Ես երջանիկ եմ, որ կարողանում եմ ապրել նույն երկրում, նույն քաղաքում, որտեղ ապրում է Մանսուրյանը: Հազարապատիկ երջանիկ եմ, որ կարող եմ լինել իր կողքին և մաեստրոյի հետ ինչ-որ ծրագրեր ներկայացնել, խոսել ու մտքեր փոխանակել»:
Հոբելյանական համերգաշարի աշխարհագրությունը մեծ է. փառատոնի շրջանակներում համերգներ տեղի կունենան Երևանում, Ստեփանակերտում և Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում:
«Ընդհանուր առմամբ այս համերգների շարքը շատ կարևոր է նաև մեր երիտասարդների համար: Վերհիշում եմ այն համերգը, որ տեղի ունեցավ Ազգային ժողովի բակում, ինչն էր հետաքրքիր, որ շատ երիտասարդություն ու մանուկներ կային, որոնք ուղղակի վայելում էին Ձեր երաժշտությունը: Ես այդտեղ հասկացա, որ մենք մեծ բացթողումներ ունենք և պետք է լրացնենք դրանք: Սա նաև սկիզբ է՝ նոր շունչ տալու որակով երաժշտությանը»,- նշում է քաղաքապետը:
«Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (Արցախ): Հայկական երկրորդ հանրապետությունում այդ օրերին Երևանի օրեր են: Ստեղծագործական ու ծրագրային առումով միջոցառումները հագեցած են: Կազմակերպված համերգները կնվիրվեն Վազգեն Սարգսյանի և Տիգրան Մանսուրյանի հոբելյաններին:
«Տեխնիկապես բարդ համերգ է լինելու, բավականին մեծ քանակությամբ տեխնիկա արդեն ուղարկվել է Ստեփանակերտ։ Համերգաշարը կշարունակվի Երևանում, սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Մանսուրյանի կամերային երաժշտությունը, սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Մաեստրոյի սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանիները, սեպտեմբերի 6-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, սեպտեմբերի 13-ին համերգաշարի ծրագիրը կավարտվի Գյումրու «Սև բերդ» ամրոցում, կրկին կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը»,-նշել է քաղաքապետը:
Համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
«Սա հոբելյանական մեծ տարվա շարունակությունն է: Այս տարի մենք նշում ենք նաև Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակը: Պատահական չեն ընտրված քաղաքները, մենք ուզում ենք լայն ընդգրկում ունենալ, և Ստեփանակերտը, Երևանը, Գյումրին այդ խնդիրն են լուծում: Շատ շփվելով Վարպետի հետ՝ հասկացա, որ այս 80-ամյակը շատ հարաբերական է, որովհետև նա շատ երիտասարդ է, անընդհատ ստեղծագործում է, իսկ ամենակարևորը հոգու երիտասարդությունն է, որ նա ունի: Վստահ եմ, որ արդեն ամփոփելով կարձանագրենք, որ 2019թ.-ի մշակութային կյանքում այս իրադարձությունը եղել է նշանակալիներից մեկը»,- նշում է Արայիկ Հարությունյանը:
Մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու նոր մոտեցմամբ կմատուցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
«Ինձ համար, որպես երաժիշտ, անիրական երջանկություն է Մաեստրոյի հետ շփվել և խոսել երաժշտությունից։ Աշխարհը գիտի երկու Մանսուրյան, ում գիտի Հայաստանը և ում գիտի աշխարհը։ Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, ում հետևում է աշխարհը, երաժշտական այն էլիտան, որը հետևում է, թե ինչ է ստեղծվում աշխարհում։ Հայ ունկնդիրը այս համերգաշարի ընթացքում կլսի Մանսուրյան, որը շատ չի հնչել՝ նրա կամերային և սիմֆոնիկ գործերը»,-նշում է Սերգեյ Սմբատյանը:
Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում թողարկվել են արծաթյա հուշանվերներ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին նմուշը հանձնեց հենց Տիգրան Մանսուրյանին:
«Պարոն Մարությանի հետ հունվարի առաջին օրերին որոշեցինք իրականացնել մի այսպիսի տարի, բայց դա դրսի իրադարձություն է, ներսը՝ ես ոչ 80 եմ, ոչ էլ դրա ժամանակն ունեմ: Տա Աստված, նոր սերնդից շատերը հասնեն իմ տարիքին և ունենան այս ուշադրությունը, այս սերն իրենց նկատմամբ: Ես ինձ, ճիշտն ասեմ, տարիների ընթացքում ավելի ու ավելի ապահով զգացի և հիմա ճիշտ այդ ապահովության տարածքում եմ, լավ բարեկամների հետ: Այս հսկայական աշխատանքի տակ ուժ է դրված, եռանդ է դրված, միջոցներ, և սա արվեստի, երաժշտության նկատմամբ մեր իշխանությունների ուշադրությունն է ներկայացնում: Շնորհակալ եմ, որ այս ամեն ինչի միջով ես պիտի անցնեմ»,- ասում է մաեստրոն:
Ամփոփելով ասուլիսը՝ քաղաքապետ Մարությանը նկատում է՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ համերգաշարի կազմակերպման ողջ թիմը աշխատանքից ու պարտականությունից բացի, յուրօրինակ տրամադրություն ու պատասխանատվություն է ներդնում նախագծի կյանքի կոչման հարցում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 1,54 կմ/ժ