ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՌԴ այցից առաջ

henaran.am

Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել Իդլիբում նոր հումանիտար ճգնաժամերի կանխման և Սիրիայի հյուսիս-արևմուտքի խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ՝ Բաշար ալ Ասադի ռեժիմի բանակի հարվածների ֆոնին: Այս հարցով  հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ria.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարցերի հետ մեկտեղ Էրդողանն ու Թրամփը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: 

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Իրանի վերաբերյալ Ֆրանսիայի Բիարիցում անցկացված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում ձեռնարկված քայլերի և Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Դևիդ Սաթերֆիլդի գործունեության մեկնարկի կապակցությամբ:

 


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 8 կմ/ժ
17 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը