ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր նպատակը ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելն է. Զոհրաբ Մնացականյան

«Մենք հետևողական ենք  մեր դիրքորոշումներում»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Բաքվից հնչած հայտարարություններին, փոխանցում է Panorama.am։

Նրա խոսքով, հայկական կողմը միշտ խոսել է նույն բանի մասին։

«Մեզ համար բանակցային գործընթացը շարունակական է։ Մենք ունենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, խոսել ենք դրանց համադրության պարիտետի մասին, խոսել ենք, թե ինչ է նշանակում կարգավիճակ, անվտանգություն, Ղարաբաղի մասնակցություն և այլն։ Ես նորից կարող եմ այս ամենը մեկ-մեկ բացել, բայց արդեն խոսել ենք»,-ասաց ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ հայկական կողմը չափազանց հետևողական է։

Նա անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հնչած հայտարարությունները, հատկապես երբ դրանք անցնում են քաղաքավարության սահմանները։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա նախարարի գնահատմամբ, այս տարվա ընթացքում այն եղել է բավականին դինամիկ։

«Մենք անցած տարվա մայիսից որևէ ընդմիջում  չենք վերցրել, միանգամից ներգրավել ենք։ Հիմա մեր նպատակւ ԱԳ  նախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելն է»,-ասաց նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: