ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Մերժման խնդիր չէ, սա արտահայտությունն է ինքնիշխանության. Մնացականյանը՝ միջազգային տնտեսական համաժողովին չմասնակցելու մասին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու՞ է Հայաստանը հրաժարվել մասնակցել Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովինհայտնում է «Այսօր»-ը:

«Սա մերժման խնդիր չէ, սա արտահայտությունն է ինքնիշխանության: Մենք չենք մերժել, վարչապետն ունի այցերի իր ծրագիրն ու իր ներքին քաղաքականության գերակայությունները: Մեզ պետք է ուղղակի համադրել և գտնել՝ ինչպես վարվել նմանատիպ տարբեր հարցերում: Սրանից ելնելով էր, որ այսպես վարվեցինք», - ասաց Մնացականյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 4 կմ/ժ
-2 C°
 
-7°   
25.01.2020
-6°   
26.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: