ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԼ. «Արարատ-Արմենիան» դուրս մնաց պայքարից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում մրցեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։ Հիմնական ժամանակում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան դաշտի տերերը։ Երևանում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Վարդան Մինասյանի գլխավորած թիմը։ Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակ տարավ «Դյուդելանժը», փոխանցում է Sport.News.am-ը։

Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» ստադիոնում առաջին խաղակեսից հետո 1։0 հաշվով հաղթում էր երևանյան թիմը։ 21-րդ րոպեին հայկական թիմը ստացել էր 11 մետրանոցի իրավունք, սական ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոյի հարվածից հետո լյուքսեմբուրգցի դարպասապահ Ժոնատան Ժուբերը սեյվ կատարեց։ 24-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման Կոբյալկոյի փոխանցումից հետո առաջ մղեց Հայաստանի չեմպիոններին։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզեսը։ Դաշտի տերերից 11 մետրանոցը հստակ իրացրեց լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Դանել Սինանին, որը 72-րդ րոպեն խփեց նաև երկրորդ գոլը։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ Նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոցներ։

Հայաստանի չեմպիոններից հենց առաջին հարվածը ձախողեց Պետոր Ավետիսյանը, սակայն Դմիտրի Աբակումովը կարողացավ երկրորդ հարվածը հետ մղել և շտկել դրությունը։ Կոջո Ալֆոնսոն հստակ իրացրեց իր հարվածը, Մաիլսոն Լիման, Անժելո Մենեզեսը, Լուիս Օգանան ևս գրավեցին դարպասը։ Իսկ Գեորգի Պաշովը ձախողեց և «Արարատ-Արմենիան» դուրս մնաց պայքարից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: