ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով իրավամբ կարող ենք հպարտանալ. Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ երեկ կայացած հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբհայտնում է «Այսօր»-ը:

«Չնայած, որ հաղթանակի համար մեզ ընդամենը մեկ խփված գնդակ չբավականցրեց, սակայն թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իրական համախմբվածություն ու նպատակասլացություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման համար: Սա արժանապատիվ», - հայտարարել է Սամվել Կարապետյանը:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բազմաթիվ երկրպագուներին, որոնք աջակցում էին մեր ֆուտբոլիստներին և մեր երկրին: Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով իրավամբ կարող ենք հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբին ապագայում դեռ շատ հաջողություններ են սպասում», - նշել է Սամվել Կարապետյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: