ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարության կողմից չկանոնակարգված արտոնությունների տրամադրումը բազմաթիվ հարցադրումների տեղիք է տալիս

Ինչպես հայտնի է, Կառավարության օգոստոսի 29-ի նիստին որոշում կայացվեց բավարարել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կողմից ներկայացված ՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար հայտը:

Պրակտիկան հուշում է, որ Կառավարության կողմից այս կամ այն ընկերություններին արտոնությունների սահմանումը հիմնվում է օրենքով սահմանված կարգով նախատեսված չափանիշների վրա: Երբեմն այդ նպատակով ընդունված կառավարության որոշումները լինում են բացառություններ, սակայն հստակ ամրագրում են պարամետրեր, որոնց մասշտաբայնությունն ու արդյունավետությունը հիմք են որոշման կայացման համար:

Վերջին երկու նիստերին ականատես եղանք մի քանի ընկերություններին արտոնությունների տրամադրմանը: Երկու շաբաթվա ընթացքում տրամադրված արտոնությունների թիվը կազմեց շուրջ 31,3 մլրդ դրամ: Ըստ էության, կան արտոնություններ, չկան դրանց տրամադրման հիմնավորումները: Փոխարենը կա միտում, երբ արտոնություն են ստանում խոշոր ընկերությունները:

Այս դեպքում մի քանի հարց է առաջանում: Արդյո՞ք առավել նպատակահարմար չէր լինի այդքան գումարն ուղղել սկսնակ բիզնեսներին աջակցությանը՝ դրանով իսկ կատարելով կառավարության խոստումը: Արդյո՞ք որևէ կերպ արտոնության տրամադրումը  «Ջերմուկ Գրուպին» կապված չէ ընկերության սեփականատիրոջ անձի հետ,  կամ՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված Ջերմուկում սկիզբ առած անհանգստությունների: Հարցերի շարքը կարելի է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Կառավարության որոշումներն՝ այս կամ այն ընկերություններին արտոնության տրամադրման մասով չկանոնակարգվեն և հանրայնացվեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: