ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանին մեղադրել է լարվածության սրման մեջ Հարավային Օսիայի հետ սահմանին

Riafan.ru

Ռուսաստանի արտգործնախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնել Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին լարվածության սրման կապակցությամբ: Գերատեսչությունը նշում է, որ վերջին ժամանակներս Թբիլիսին միտումնավոր սրել է իրավիճակը, իսկ այժմ սկսել է վրացական ոստիկանության անցակետի կառուցումը հարավօսական Ցնելիս գյուղի մոտակայքում, հայտնում է 1in.am-ը:

ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Թբիլիսին բազմիցս մերժել է Ցխինվալի սահմանի նշագծման և սահմանազատման վերաբերյալ բանակցություններ սկսելու առաջարկությունը, ինչը չի նպաստել երկարատև սահմանային խնդրի լուծմանը, այլ «ընդհակառակը, տարածաշրջանում շիկացրել է մթնոլորտը, վերջնարդյունքում հանգեցնելով ներկայիս սրմանը»:

«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել վիճահարույց հարցերի կառուցողական քննարկումը՝ Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի, ինչպես նաև Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումների շրջանակում»,- հավելել են նախարարությունում:

Օգոստոսի 28-ին Հարավային Օսիան հաղորդել էր, որ վրացական ոստիկանությունն իր անցակետը տեղադրել է վիճելի սահմանային գոտում: Դրանից հետո Ցխինվալում հայտարարել են Վրաստանի հետ հակամարտության սրման սպառնալիքի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: