ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայրենադարձության մասին օրենքի նախագծի մշակման համար ձևավորվելու է աշխատանքային խումբ. Մ. Հայրապետյան

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներ են ընթանում Հայրենադարձության մասին օրենքի շուրջ:

«Այսպես, օգոստոսի 30-ին ԵՊՀ  Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի և Repat Armenia-ի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ քննարկեցինք նախատեսվող օրենքի հիմնական հասկացությունները, օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող ուղղությունները՝ ազդարարելով համատեղ աշխատանքի մեկնարկը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ սահմանափակվելու ենք սույն փոքր թիմով. եկող շաբաթ մեր հանձնաժողովի նիստում կձևավորենք աշխատանքային խումբ, որի աշխատանքների ավարտից հետո նախնական փաթեթը կներկայացվի առնչակից կողմերին, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի մասնագիտական շրջանակներին»,- գրել է Հայրապետյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: