ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քանակին՝ որակ, սպառազինության մրցավազքին՝ մասնագիտական պատրաստություն. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Գիտելիքի օրվա առթիվ ուղերձ է հղել: 

«Սիրելի՜ զինվորներ, սպաներ,

ռազմաուսումնական հաստատությունների դասախոսներ, կուրսանտներ

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, տոն, որը խորհրդանշում է մարդկության մշտական ձգտումը դեպի ուսումը, դեպի նորի բացահայտումն ու ճանաչումը:

Երկիրն ու ազատությունը պաշտպանում են հայրենասիրության, արիության ու գիտելիքների միահյուսմամբ: Գաղտնիք չեմ լինի բացահայտած, եթե ասեմ, որ աճող սերնդի կրթության կազմակերպումն ու հայրենասիրական դաստիարակությունը որչափ բարդ, նույնքան պատասխանատու գործ են: Սա մեծապես վերաբերում է նաև ռազմական կրթությանը, քանզի դրանով է պայմանավորված մեր բանակի վաղվա օրը, և այս ասպարեզում առկա թերացումները մենք ընկալում ենք որպես ուղղակի սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Միանալով այս օրերին ամենուր հնչող շնորհավորանքներին՝ մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի բացահայտումների, ստեղծագործական մտքի ու ուսումնական նոր բարձունքների նվաճման տարի: Քանակին որակ, սպառազինության մրցավազքին մասնագիտական պատրաստություն և խելացի գործողություններ հակադրելու համար պիտի բանակային մեր ամբողջ գործունեության հիմքում դնենք գիտելիքը ու ամեն օր զբաղվենք ինքնակրթությամբ՝ որպես նշանաբան ունենալով մեր ընտրած «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ...» սկզբունքը:

Եվ ամեն անգամ, երբ կարողանանք մի նոր քար ավելացնել մեր մեծ ու միասնական տան` Հայրենիքի նվիրական կառույցին, նրա սահմանների պաշտպանության ամրապնդման գործին բերենք մեր նպաստը, այն կդառնա մեր աշխատանքի և նվիրումի իրական գնահատականը: Գիտելիքը զենք է ու նաև ստեղծող, արարող ուժ, և բոլորիս մաղթում եմ կարողություն, եռանդ ու կամք՝ այն ի սպաս դնելու մեր երկրի պաշտպանությանը, հզորացմանն ու մեր համազգային իղձերի իրականացմանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: