ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

news.rambler.ru

Տեսանյութը, որում ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հայկական երգ է երգել, համացանցում բուռն արձագանք է առաջացրել ու ադրբեջանցի օգտատերերի կողմից քննադատության արժանացել, փոխանցում է Sputnik-Արմենիան:

«Համերգից հետո ադրբեջանցիներն ինձ ռեստորան տարան։ Մենք խմեցինք, ու ինձ խնդրեցին երգել։ Ես այնքան հարբած էին, որ չէի հասկանում` ուր եմ։ Սկսեցի հայերեն երգել «Անդրանիկ, Սերոբ...»։ Ադրբեջանցի երաժիշտները մի քանի րոպե նվագակցում էին, հետո վեր կեցան ու գնացին», – պատել է երգչուհին։

Դրանից հետո նա դաշնամուրի մոտ է նստել ու հայերենով Հայաստանի հանդեպ սիրո մասին երգ երգել, իսկ կադրից դուրս ձայնը կրկնում է. «Ջան, Լյուբա, ջան»։

Մեկնաբանություններում ադրբեջանցի օգտատերերը կոպիտ խոսքերով քննադատել են երգչուհուն, անգամ սեռական բնույթի հայհոյանքներ գրել։ Նրանք կոչ են անում Ուսպենսկայային Ադրբեջան չթողնել։ Ոմանք առաջարկել են ԷՄին Աղալարովին ուղարկել այս տեսանյութը, որ նա էլ չհրավիրի երգչուհուն Բաքվում անցկացվող «Ժառա» փառատոնին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: