ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի նախագահին

Ամերիկացի կոնգրեսականները Արցախի նախագահին շնորհավորել են հանրապետության Անկախության օրվա առիթով: Իր թվիթերյան էջում շնորհավորական նամակը հրապարակել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, փոխանցում է NEWS.am:

Նամակը ստորագրած կոնգրեսականների թվում են Ադամ Շիֆը, Ջեքի Շփիրը, Պիտեր Թ.Քինգը և Գուս Բիլիրաքիսը:

«Արցախը տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ է, և մենք նախկինի պես հույս ունենք, որ ձեռք կբերվի հաստատուն խաղաղություն, որը Արցախը հայկական կպահպանի»,- նշել է Փալոնեն:

Նամակում նշվում է, որ Արցախն, անվիճելիորեն, վաստակել է ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացին մասնակցելու իրավունքը՝ լինելով տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ: «Մենք հուսով ենք, որ Ձեր երկիրը մոտ ապագայում կներգրավվի այդ բանակցություններին... Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Արցախի տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը և կշարունակենք նրա պաշտոնական ճանաչման կոչ անել»,- նշված է նամակում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: