Էդուարդ Սահակյան. Բարդ է Լևոն Ջուլֆալակյանից հետո գլխավորել հավաքականը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը Ղազախստանում անցկացվելիք աշխարհի առաջնության կազմը ներկայացնելուց հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Նա պարզաբանեց, որ Բելառուսում գտնվող «Ստայկի» մարզաբազայում տեղի ունեցած փորձամրցման արդյունքով որոշվել է, որ աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Կարապետ Չալյանը.
«Թիմը այս պահին նորմալ ֆիզիկական և ֆունկցիոնալ վիճակում է: ԱԱ-ից առաջ վերջին շաբաթն է, թիմը հավաք է անցկացնում, իսկ մնացած հարցերի պատասխանը կտա մրցումը: Բնականաբար, Լևոն Ջուլֆալակյանից հետո թիմի ղեկը ստանձնել դժվար էր, այդ մասին երկրորդ կարծիք չկա: Մենք մարզիչներով այս պահին աշխատում ենք այնպես անել, որ թիմը «թափից» չընկնի և կարողանա լավ հանդես գալ աշխարհի առաջնությունում»,- ասաց մարզիչը:
Հարցին, թե ինչու թիմի հետ չի մարզվում Արսեն Ջուլֆալակյանը, Էդուարդ Սահակյանը պատասխանեց.
«Արսենը ցանկություն չհայտնեց մասնակցել հավաքին, նա իր մարզումներն այլ կերպ է պատկերացնում այս պահին: Մենք շատ կցանկանայինք, որ նա մասնակցեր այս հավաքին»: Սահակյանի խոսքով, Արսեն Ջուլֆալակյանի և Կարապետ Չալյանի փորձամրցման ժամանակ մարզիչների համար էական չի եղել, թե ով կհաղթի: «Տվյալ պահին այս էր իրավիճակը, և այսպիսի լուծում տրվեց: ԱԱ-ից հետո նոյեմբեր-դեկտեմբերին կանցկացվի Հայաստանի առաջնություն, որից հետո պարզ կլինի, թե ովքեր կհամալրեն հավաքականի կազմը»,-ասաց Էդուարդ Սահակյանը:
87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանի և Արթուր Շահինյանի մրցակցության մասին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարն ասաց.
«Մրցաշարերը ցույց տվեցին, որ Մաքսիմը պատրաստ է հանդես գալ 82 կգ քաշային կարգում, իսկ Արթուր Շահինյանը՝ 87-ում»:
Մեծահասակների ԱԱ-ում նորամուտը կնշի 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը.
«Մենք հավատում ենք նրա ուժերին, դրա համար էլ նա կազմում է»,- ասաց Էդուարդ Սահակյանը:
Մարզիչը ճեպազրույցը եզրափակեց հետևյալ խոսքերով, որ երկար տարիներ է սպորտում և հավատում է, որ մարզչական կազմով կկարողանան այս փուլը ավարտին հասցնել.
«Մեր առջև խնդիր դրված չէ, բայց պետք է փորձենք գերազանց մասնակցել աշխարհի առաջնությանը»:
Հիշեցնենք, որ ըմբշմարատի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք ԱԱ-ում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Խորվաթիայի ընտրանուն Մեր ընտրանին պարտվեցմրցակցին 0։1 հաշվով։
- Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ընտրանու հետ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
- Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Թուրքիա Հավաքականը կհանգրվանի Radisson Individuals հյուրանոցում:
- Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն Պարաբազկամարտի Աշխարհի առաջնության 80 կգ. քաշային կարգում ձախ ձեռքով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սարգիս Ստեփանյանը:...
- Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 3,09 կմ/ժ