ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 382,59 դրամ ԱՐԾԱԹ - 281,93 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 765,37 դրամ

ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահա՞նջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից. Աննա Նաղդալյանի պատասխանը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Aysor.am լրատվականի հարցին.

Հարց․ Մամուլում այսօր տեղեկություն է շրջանառվել, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից։ Տեղեկություն է հայտնվում նաև, որ համապատասխան քննարկում է տեղի ունեցել ՀՀ գերատեսչությունների միջև այդ թեմայով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունը: 

Աննա Նաղդալյան Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը: Ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձևավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր: Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի:

Թեմայից դուրս, պարզապես հավելեմ, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները և դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ, ինչի մասին բազմիցս նշվել է նաև այդ գերատեսչությունների ղեկավարների կողմից:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 5 կմ/ժ
1 C°
 
  12° 
29.02.2020
  10° 
01.03.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: