ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22,846.52 դրամ ԱՐԾԱԹ - 276.4 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,099.2 դրամ

Լեհաստանի ձախողումը. ուժային կենտրոնների հակասությունները շահարկելն այլևս չի խրախուսվում

Ռուսաստան-Արևմուտք ավելի քան 5 տարվա լարված հարաբերություններին վերջ դնելու միտումներ են նկատվում վերջին շրջանում, և դա արտահայտվում է ոչ միայն հայտարարությունների մակարդակով:

Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին նվիրված հիշատակի միջոցառումները հայտնվեցին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում դրանց չմասնակցողների պատճառով: Նախ, լեհական կողմը, քաղաքական նկատառումներից ելնելով, միջոցառումներին չէր հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակում ահռելի դերակատարում ունեցած ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, Վարշավայի այս քայլը տարակուսանք առաջացրեց անգամ հակառուսականությամբ աչքի ընկնող արևմտյան լրատվամիջոցների մոտ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջոցառումներին մասնակցությունից հրաժարվել են նաև ԱՄՆ, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները: Թրամփն իր այդ որոշումը բացատրել էր Ֆլորիդային մոտեցող «Դորիան» փոթորիկի պատճառով երկրում մնալու անհրաժեշտությամբ: Սակայն Լեհաստան չեղարկված այցի փոխարեն ԱՄՆ նախագահը գնացել էր գոլֆ խաղալու՝ այդպիսով ցրելով կասկածները, որ այցի չեղարկումը յուրօրինակ դեմարշ է Լեհաստանին հակառուսական տրամադրությունները սրելու համար:

G7-ի գագաթաժողովի ժամանակ Թրամփի հայտարարությունները Ռուսաստանին ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության մասին խոսում են այն մասին, որ վերջինս հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Թեև եվրոպացի գործընկերներն այս հարցում ավելի զուսպ էին արտահայտվում, քան Թրամփը, նրանք ընդհանուր առմամբ, կարծես, դեմ չեն այդ հեռանկարին: Հիշեցնենք, որ G7-ի նախաշեմին Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը գագաթաժողովի օրակարգով քննարկում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն անցել էր բավականին ջերմ մթնոլորտում: «Ռուսաստանը եվրոպական երկիր է: Մենք եվրոպան տեսնում ենք Լիսաբոնից վլադիվոստոկը միավորող», - նշել էր ֆրանսիայի նախագահը:

Այստեղ հարկ է նկատել, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ձնհալը ոչ միայն հայտարարությունների մակարդակում է: Մասնավորապես, կողմերը նախապատրաստում են Ուկրաինայի հարցով «նորմանդական քառյակի» հանդիպում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների մասնակցությամբ: Վերջին նման հանդիպումը կայացել է 2016 թվականին:

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերականգնվել էր Ռուսաստանի ձայնի իրավունքը, որից վերջինս զրկվել էր 2014 թվականին Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո:

Նման պայմաններում, երբ արևմտյան առաջատար երկրները փորձում են Ռուսաստանի հետ հարաբերություններում սառույցը հալեցնել, լեհական կողմի այս ցուցադրական քայլն ընդհանրապես տեղին չէր: Եվ ըստ էության, արևմտյան առաջնորդները փորձել են իրենց մասնակցությունը չեղարկելու միջոցով չեզոքացնել Վարշավայի այս քայլի արդյունքում առաջացած բացասական ֆոնը:

Դժվար է ասել, թե Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում սառույցն ինչքանով կհալվի, սակայն ուժային կենտրոնների հակասությունների վրա խաղալն այլևս խրախուսելի չեն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
  13° 
13.11.2019
  12° 
14.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։