ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ փոխվարչապետն ու Չինաստանի դեսպանը քննարկել են համագործակության խորացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: 

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է էլ ավելի խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում:

Դեսպան Թիան Էրլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցել է փոխվարչապետին Հայաստանում ՓՄՁ-ների և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ չինական կողմի հետաքրքրվածությունը և ներկայացրել այն հիմնական բնագավառները, որտեղ հնարավոր է ընդլայնել փոխգործակցությունը: Ընդգծելով Հայաստանի պատմական դիրքը Մետաքսի ճանապարհին՝ դեսպանը կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև կարևորել Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումն ու հանձնաժողովի նիստում արդիական հարցերի ընդգրկումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: