ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան` Փաշինյանի Լեհաստան չմեկնելու մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լիարժեք աջակցություն է հայտնել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակի առթիվ սեպտեմբերի 1-ին Լեհաստանում կազմակերպած հիշատակի միջոցառումներին Հայաստանի պատվիրակության չմասնակցելու դիրքորոշմանը, փոխանցում է Sputnik-Արմենիան:

«Ես տեսել եմ ՀՀ արտգործնախարարի այդ հայտարարությունը և սատարում եմ նրան։ Եվ բոլոր մեր գործընկերներն են աջակցում այդ հայտարարությանը»,– հայտարարեց Զախարովան այսօր` իր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ։

Նրա խոսքով` բազմիցս ընդգծվել է, որ այդ հաղթանակը չի կարելի բաժանել ոչ ներկայիս անկախ երկրների միջև, որոնք նախկինում Խորհրդային Միության կազմում էին, ոչ էլ Համաշխարհային երկրորդ պատերազմի դաշնակիցների։ Ընդ որում, նա նշեց, որ Ուկրաինան այդ հարցի վերաբերյալ չեզոք դիրք է զբաղեցնում, ավելացնելով` դա կարելի է բացատրել, հաշվի առնելով, թե ինչ գործընթացներ են այնտեղ հիմա տեղի ունենում։

«Սակայն, եթե խոսենք երկրների մասին, որոնք մտնում են ԱՊՀ կազմի մեջ, ապա ինձ թվում է, որ նրանք լիովին համակարծիք են հաղթանակը կիսելու անհնարինության և անթույլատրելիության, ինչպես նաև պատմությունը վերաշարադրելու գաղափարի շուրջ։ Շատ հաճելի է և կարևոր, որ դա միայն հայտարարություններին չի վերաբերում, այլև այդ երկրներում իրականացվող կոնկրետ քաղաքականությանը` դա և՛ հուշարձանների մասին հոգ տանելն է, և՛ վետերանների կազմակերպություններին աջակցելը, և՛ կլոր սեղանների, կոնֆերանսների անցկացումն ու գրքերի հրատարակումը», – նշել է Զախարովան։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: