ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարիա Զախարովան` ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների և ռազմագերիների փոխանակման մասին

Riafan.ru

Այս հարցերն անհրաժեշտ է լուծել գոյություն ունեցող՝ դրա համար սահմանված ձևաչափերում, դրանք կան։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների և ռազմագերիների հետ կապված հարցին, միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ չի համարում լրացուցիչ քաղաքական մեկնաբանություններ տալ այդ հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է News.am-ը

«Չեմ կարծում, թե այժմ անհրաժեշտություն կա իմ կողմից լրացուցիչ քաղաքական մեկնաբանություններ տալու, քանի որ մենք իսկապես ունենք գործող մեխանիզմներ։ Եվ համանախագահները կարող են անհրաժեշտության դեպքում գործի դնել լրացուցիչ մեխանիզմները կողմերին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Զախարովան ավելացրել է, որ եթե համապատասխան կողմերն ունեն լրացուցիչ աջակցության անհրաժեշտություն, օրինակ՝ այդ նույն Ռուսաստանի կողմից այդ հարցով, ապա դա կարող է քննարկվել երկկողմ ձևաչափով, դիվանագիտական խողովակներով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: