ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գործադիրը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցին

parstoday.com

Կառավարության հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համատեղ Սերբիայի հետ անցկացրել է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման թվով երեք բանակցային փուլ:

«Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել: Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որը ուղղված է առևտրային գործընթացների իրականացման  կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: