ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 5-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց հայորդիներին՝ ուրախություն հայտնելով համայն հայության նվիրական հոգևոր կենտրոն այցելելու առիթով:

Վեհափառ Հայրապետը վարժարանի սաներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, խոսեց հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի կարևոր դերակատարության մասին՝ հաստատելով, որ Մայր Աթոռը Աստծո կողմից հայ ժողովրդին տրված շնորհ է և քրիստոնեական հավատքի շնորհիվ հայորդիները կարողացել են հաղթահարել պատմության ընթացքում իրենց բաժին հասած բոլոր փորձությունները: Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդին մշտապես առաջնորդել է փրկության ուղիով:

Նորին Սրբությունը վերհիշեց նաև Արգենտինա կատարած Հովվապետական այցելության շրջանակներում իր այցը Մխիթարյան վարժարան, գնահատանքով խոսեց կրթական հաստատության բարերարների ազգօգուտ և մարդասիրական ծառայության մասին:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց վարժարանի սաներին, որ որտեղ էլ ապրեն՝ կարողանան զգալ Սուրբ Էջմիածնի զորությունն ու օրհնությունն իրենց կյանքում, ներշնչվել հայ ժողովրդի հերոսական պատմության դրվագներով, հայկական հոգևոր և մշակութային արժեքներով:

Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը պատասխանեց նաև պատանիներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր ծառայությանը և Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին:

Վերջում Նորին Սրբությունը սաներին մաղթեց բարի կեցություն, ուրախ և հոգևոր ապրումներով լեցուն օրեր Հայաստանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: