ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահը մտադիր է միջուկային զենք ձեռք բերե՞լ

AP

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե անընդունելի է, որ Թուրքիան և մյուս զարգացող երկրները զրկված են միջուկային հրթիռներ ունենալու իրավունքից: Այս մասին Էրդողանը հայտնել է չորեքշաբթի օրն իր կուսակցության կողմնակիցների հավաքին Սիվաս քաղաքում, փոխանցում է «The Independent»-ը: 

«Որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարևանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, և որևէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող», - ասել է Էրդողանը՝ չհստակեցնելով՝ արդյոք Անկարան մտադի՞ր է միջուկային զենքի տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվել, թե՞ ոչ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: