Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում ծրագրված է, տեղի է ունենալու շուտով։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Panorama.am-ը։
Նա նշեց, որ երկու երկրների ԱԳ նախարարների, համանախագահների միջև համաձայնություն կա , որ միաժամանակ են հայտարարելու հանդիպման մասին, չի ուզում խախտել այդ համաձայնությունը։
«Այս տարվա ընթացքում մեր երկրի կառավարությունը հստակ արտահայտել է մեր մտադրությունների լրջությունը՝ ակտիվ աշխատել խաղաղ կարգավորման գործընաթի ուղղությամբ։ Այս տարվա ընթացքում արտաքին գործերի նախարարների և երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների թիվը ի ցույց է դնում մեր մտադրությունների լրջությունը»,- ասաց Զ. Մնացականյանը։
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ներկա բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով, որ կողմները պայմանավորել են չկրակել, սակայն հաշվի առնենք, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, մինչև ե՞րբ է ՀՀ-ն պատրաստ բանակցելու առանց փաստաթղթի, ինչի՞ համար ենք մենք բանակցում, Զ. Մնացաանյանն ասաց, որ չպետք է տպավորություն ստեղծվի՝ երբ որ թղթով չեն աշխատում, ուրմեն չեն բանակցում։
«Այսօրվա հիմնական մեր գերակա խնդիրը մեզ համար անդրադառնալն է այն բազմաթիվ պարամետրերին, որոնք իրենց ամբողջության մեջ պոտենցիալ լուծման ճանապարհն են, գնահատել դրանք։ Գործընթացը գոյություն ունի բավական երկար ժամանակ, ձևավորվել են բազմաթիվ պարամետրեր, որոնք իրենց համադրության մեջ կարող են հանդիսանալ ճանապարհ դեպի առաջ։ Մեզ համար շատ էական գործընթաց է համադրումն այդ պարամետրերի այնպես, որպեսզի կարողանանք փորձել հասնել այդ պարամետրերի լավագույն համաչափությանը։ Չի կարող մեկ կողմ ենթադրել, որ կարող է գնալ առաջ ավելի մաքսիմալիստ սպասելիքներով, ակնկալել, որ նման մոտեցումը կարող է պարտադրել մյուս կողմին։ Մեզ համար դա չաշխատող տարբերակ է։ Մյուս կողմից բավական մեծ ներուժ ենք ներդնում և համանախագահների կողմից, և մեր կողմից աշխատելու այդ պարամետրերի գնահատման, համաչափության եզրերը գտնելու ուղղությամբ, որոնք կարող են արտահայտվել թղթի վրա»,- ասաց նախարարը։
Զ Մնացականյանի խոսքով, մեծ նշանակություն են տալիս համանախագահների միջնորդության ձևաչափին, շարունակում են պնդել, որ այդ ձևաչափը լավագույնս է իր մեջ ներառում կարողություններ արդյունավետ միջնորդություն իրականացնելու համար։
«Սա մեզ համար կարևոր սկզբունք է, որ խաղաղությունն այլընտրանք չունի, սպառնալիքներն ապագա չունեն, համապատասխան միջավայրը, որի շրջանակներում տեղի են ունենում բանակցությունները, խաղաղության նպաստող միջավայրը, չի կարող արհամարհվել։ Այս բոլորը միասին համադրված ներկայացնում է մեր այսօրվա աշխատանքի բովանդակությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 0,51 կմ/ժ