ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 465,11 դրամ ԱՐԾԱԹ - 275,22 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 080,54 դրամ

Անհամաձայնությունները պետք չէ որակել որպես ողբերգություն. Բակո Սահակյանը՝ ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների մասին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի իշխանության հետ անհամաձայնություններ կան ու դիտարկմանը, թե նա խոսել էր կառավարման համակարգերի միջև ներդաշնակության անհրաժեշտության մասին, արձագանքել է.

«Այդ ներդաշնակությունը նույնպես մեր առօրյա առաջնահերթությունների շարքին է դասվում և մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան ախատանքներ կատարել»։

Ինչ վերաբերում է անհամաձայնություններին, Արցախի նախագահն ասել, երբ խոսվում է անհամաձայնությունների մասին, դա պետք չէ որակել որպես ողբերգություն, հայտնում է «Այսօր»-ը:

«Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր  ախատանքային հարաբերություններին», - ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 95%
Քամի՝ 3 կմ/ժ
1 C°
 
   
22.02.2020
   
23.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: