ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ անհրաժեշտություն է. Մասիս Մայիլյան

Կարծում եմ՝ ճիշտ մոտեցում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, հայտնում է News.am-ը

«Կարծում եմ՝ ճիշտ մոտեցում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին, որովհետև տարիներ շարունակ Արցախի իշխանությունները պնդել են, որ Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ անհրաժեշտություն է, որը կբարձրացնի այդ հանդիպումների, կամ այդ գործընթացի արդյունավետությունը: Այս առումով շատ ողջունելի է, որ Հայաստանի նոր կառավարությունը որդեգրել է այդ քաղաքականությունը և մենք միասին առաջ ենք գնում այդ առումով:  Նաև կարևոր է, որ դա չի առաջադրվել որպես նախապայման, հանդիպումները շարունակվում են, բայց նաև արտգործանխարարը և վարչապետ Փաշինյանը ամեն կերպ առաջ են մղում այդ հարցը, և այն իր  լուծումը ստանալու է»,- ասել է Մայիլյանը

Անդրադառնալով այսօր Արցախում ընթացող ՏԻՄ ընտրություններին՝ ԱՀ արտգործնախարարն ասել է, որ իր ցանկությունն է տեսնել հարմարավետ և մաքուր Ստեփանակերտ, որի համար էլ ինքը քվեարկել է:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 8 կմ/ժ
24 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը