ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժամը 17:00-ի դրությամբ Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 57 հազար 443 ընտրող

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 57 հազար 443 ընտրող: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը և ավելացրել, որ ընտրությունները կարելի է համարել կայացած:

«Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է` Ստեփանակերտում` 17 հազար 274 ընտրող, կամ ընտրողների 44.3 տոկոսը, Ասկերանում`8094 ընտրող կամ ընտրողների 68.9 տոկոսը, Հադրութում 5280 ընտրող կամ ընտրողների 61.5 տոկոսը, Մարտակերտում 8136 ընտրող, կամ ընտրողների 62.5 տոկոսը, Մարտունիում` 10954 ընտրող, կամ ընտրողների 63.1 տոկոսը, Շահումյանում` 1347 ընտրող կամ` 63.7 տոկոսը, Շուշիում 1912 ընտրող կամ ընտրողների 48.7 տոկոսը, Քաշաթաղում 4446 ընտրող, կամ ընտրողների 61.3 տոկոսը»,- մանրամասնել է Արզումանյանը:

Նրա խոսքով` մինչ այս պահը գրավոր դիմում-բողոքներ ԿԸՀ չի ներկայացվել, սակայն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվել են մի շարք թերություններ և բացթողումներ, որոնք աշխատանքային կարգով շտկվել են:

Ե. Արզումանյանը նշել է, որ մեծ թվով  դիտորդներ կան ընտրական տեղամասերում, ովքեր հետևում են գործընթացին և հեռախոսազանգերի միջոցով տեղեկացնում իրավիճակի մասին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: