ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը իրականում ՀԱՊԿ-ում որևէ կշիռ չունի. Շավարշ Քոչարյան

Yerevan.today

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ադրբեջանն ունի ծանրակշիռ ազդեցությունհայտնում է «Այսօր»-ը։

«Ադրբեջանը իրականում ՀԱՊԿ-ում որևէ կշիռ չունի։ Ինքը ունի անուղղակի ազդեցություն անդամ այլ պետությունների միջոցով, բայց ուղղակի կշիռ ՀԱՊԿ-ում չունի», - Ազգային ժողովում այսօր քննարկման ժամանակ հայտարարեց Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն դիտարկմանը, թե «ՀԱՊԿ-ում Ադրբեջանը ծանրակշիռ ազդեցություն ունի»։

ԱԳ փոխնախարարը խորհրդարանին ներկայացնում էր «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Քոչարյանի ներկայացմամբ, գործող կարգի համաձայն, պետությունները կարող են ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում, սակայն մանրամասներ չկան, հստակ չի եղել։ Առաջարկվող փոփոխություններով, ըստ փոխնախարարի, հստակեցվում է գործընթացը, ներկայացվում են դիտորդի կարգավիճակ ունեցողի պահանջները։ Բացի այդ, նախատեսվում է ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ։

«Պետությունները կամ միջազգային կազմակերպությունները ՀԱՊԿ-ում կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ միայն կոնսենսուսով, այսինքն՝ բացառապես անդամ պետությունների համաձայնությամբ։ Եթե պետություններից առնվազն մեկը դեմ է, ապա այդ կարգավիճակը չի շնորհվում։ Այդ կարգավիճակը ստանալու համար կան պահանջներ, որոնք ենթադրում են, որ գործընկերները, դիտորդները պետք է կիսեն կազմակերպության գաղափարները և քայլեր չձեռնարկեն, որոնք կարող են վնաս հասցնել ՀԱՊԿ-ին ու անդամ պետություններին», - հավելեց փոխնախարարը։

Բաբաջանյանի մտավախություններին, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանը կարող է դիտորդ կամ գործընկերոջ կարգավիճակ ունենալ, փոխնախարարը արձագանքեց, որ նման կարգավիճակ տրվելու է բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։

«Ցանկացած պետության դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ շնորհելու համար պետք է համատեղ գանք ընդհանուր որոշման։ Ընդ որում՝ ձեր հիշատակած պետությունը՝ Ադրբեջանը, այնքան հիմնավոր է նրա ... չեմ կարծում, որ այստեղ գործը կհասնի նրան, որ միայնակ կմնանք։ Շատ պարզ է մեր արգումենտացիան կարծում եմ՝ չպետք է մտավախություններ ունենալ», - հավելեց փոխնախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: