ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը ՀԱՊԿ-ում չի լինելու դիտորդ. Հայաստանը չի ապահովի կոնսենսուս. Ռուբեն Ռուբինյան

Mediamax

Հայաստանն ինքնիշխան պետություն է և չունի որևէ կաշկանդվածություն արտաքին հարաբերություններում իր շահերը պաշտպանելու հարցում, այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ԱԺ մեկ այլ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին, հաղորդում է Aysor.am-ը:

Հայտարարությունների առիթը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագիծն էր՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին։ Կատարվող փոփոխություններով հստակեցվում են ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր լինելու ընթացակարգերը։

Արման Բաբաջանյանը մտավախություն էր հայտնել, որ Ադրբեջանը կարող է դառնալ ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր։

«Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ Ամեն ինչ այդքան պարզ է», - հայտարարել է Ռուբինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: