ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Առաջին շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը սպիտակներով պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից:

Առաջին շրջանի երկրորդ պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 11-ին:

«Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարում շախմատիստներն անցկացնում են 2 դասական պարտիա և հաղթող չլինելու դեպքում պայքարը շարունակվում է թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային խաղի կանոններով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: