ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերը կանխել են ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ

armenpress

2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ), հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

Նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ:

Իրականացված հետևողական աշխատանքների և անհրաժեշտ վերահսկողության ուժեղացման արդյունքում 2019 թ․ առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում 59%-ով նվազել են կարգապահական խախտումների և արձանագրված պատահարների ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում խրախուսվել են սահմանապահ զորքերի 230, կարգապահական տույժի են ենթարկվել 37 զինծառայողներ:

2019 թ. առաջին կիսամյակում սահմանապահ զորքերում իրականացվել է ակտիվ կադրային աշխատանք, ինչի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սահմանապահ զորքերում զինվորական ծառայության անցած քաղաքացիների թիվն աճել է 35%-ով, իսկ նախորդ ամբողջ տարվա համեմատ՝ 5%-ով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 7 կմ/ժ
22 C°
 
14°  29° 
20.09.2019
16°  29° 
21.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը