ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Թուրքիայի նախագահի փեսան պայմանական ազատազրկման է դատապարտվել

Фото: Seskimphoto/imago sportfotodienst

Թուրք ֆուտբոլիստ Արդա Թուրանը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», երկու տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել:

Ինչպես հաղորդում է РБК-ն՝ 32-ամյա ֆուտբոլիստի պատիժը պայմանական բնույթ է կրում, քանի որ նախկինում նա դատապարտված չի եղել: Թուրանն ազատությունից կզրկվի միայն առաջիկա տարիներին կրկին իրավախախտման գրանցման դեպքում:
  
2018-ի հոկտեմբերին Թուրանը ծեծկռտուք էր սարքել թուրք երգիչ Բերքայ Շահինի հետ Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում և կոտրել էր նրա քիթը: Տուժածի խոսքով՝ Թուրանն անհանգստացնում էր իր կնոջը:

Թուրանն, իր հերթին, միջադեպը մեկնաբանել էր որպես թյուրիմացություն: Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել Շահինից:

2018-ին Թուրանն ամուսնացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր՝ Ասլիհան Դողանի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 10 կմ/ժ
21 C°
 
14°  29° 
20.09.2019
16°  29° 
21.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը