ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 455,97 դրամ ԱՐԾԱԹ - 259,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 785,72 դրամ

Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

Սեպտեմբերի 11-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Ֆրանսիացի խորհրդարանականներին:

Ազգային ժողովի նախագահը, ողջունելով հյուրերին և խոսելով ընդլայնված կազմով խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման մասին, նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս թարմացնելու օրակարգերը և աշխատելու համագործակցության նոր ծրագրերի շուրջ: Աշոտ Ղուլյանը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողմից Արցախի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Պատվիրակության անունից երախտագիտություն հայտնելով ԱԺ նախագահին՝ ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերը Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ և նշել այն հիմնական աշխատանքները, որոնք ճանաչումն ու Արցախի զարգացումն անշրջելի կդարձնեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խորհրդարանական դիվանագիտությանը, համագործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության, գիտության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 4 կմ/ժ
3 C°
 
   
09.12.2019
   
10.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: