ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար բարդ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և գործընկերների հետ Հայաստանի հարաբերություններություններում Թավշյա հեղափոխությունից հետո առաջացած լարվածությունը պահպանվում է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի իշխանությունների անհեռատես գործողությունների արդյունքում Հայաստանը կառույցում իմիջային լուրջ հարված ստացավ, և արդյունքում ՀՀ իշխանություններին չհաջողվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի թեկնածուի պաշտոնավարման մնացյալ ժամկետում հաստատել իր թեկնածուին: Այս հարցում ՀՀ իշխանությունների արդարացումները և որևէ այլ երկրի թեկնածուի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում չհաստատվելը որպես մեծ հաղթանակ ներկայացնելը բնավ համոզիչ չեն հնչում:

Իսկ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի կողմից օրերս հնչեցրած տեսակետը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը բխում էր կազմակերպության շահերից, քանի որ վեր հանեց օրենսդրական բացը, ուղղակի տարակուսանք է առաջացնում. օրենսդրական բացը  վերհանելն ու լրացնելը կլիներ կառույցի շահերից բխող, եթե արվեր առանց կառույցի միջազգային հեղինակությունը վնասելու:

Հայաստան-ՀԱՊԿ նման հարաբերությունների ֆոնին ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ են կատարվում դիտորդ և գործընկեր լինելու ընթացակարգերը հստակեցնելու համար: Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց այդ փոփոխություններին:

Նշենք, որ Հայաստանը մշտապես պայքարել է այդ հարցում ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու դեմ՝ հաշվի առնելով մեզ համար անցանկալի երկրների՝ մասնավորապես Պակիստանի և Ադրբեջանի կողմից նման հավակնություն ներկայացնելու հնարավորությունը և դրանից բխող մարտահրավերները: Դժվար է ասել, այժմ այդ փոփոխություններն ընդունվում են, որովհետև Հայաստանը չի՞ կարողացել կանխել դա, թե՞  նոր իշխանությունները չեն գիտակցել Հայաստանի պետական շահերի համար դրանց վտանգավորությունը:

Այսօր Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ Հայաստանը թույլ չի տա մեզ համար անցանկալի երկրների ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում, քանի որ այդ մասին որոշումն ընդունվում է կոնսենսուսով, իսկ Հայաստանը երբեք կողմ չի քվեարկի կառույցում Ադրբեջանին որևէ կարգավիճակ տրամադրելուն: Այնուամենայնիվ, օրինագծի ընդունումը Հայաստանի համար բավականին բարդ և վտանգավոր իրավիճակ է ստեղծում:

Երբ տարբեր մակարդակներում քննարկումների արդյունքում հարցը հասնի արդեն կոնսենսուսով որոշում ընդունելուն, և Հայաստանը կանխի դա, կարող ենք հայտնվել մեկուսացման մեջ, ինչը չի կարող բխել մեր շահերից՝ հաշվի առնելով Հայաստանի համար կառույցի ռազմաքաղաքական  կարևորությունը:

 

Ուստի, անհրաժեշտ է բավականին լուրջ աշխատանք իրականացնել ՀԱՊԿ գործընկերների հետ առաջին հերթին Ադրբեջանին որևէ կարգավիճակ տալու հարցը բացառելու համար: Սակայն դրա համար պետք է նախ և առաջ պատրաստ լինել քաղաքական լուրջ «առևտրի»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: